Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Դիետան ամերիկացուն օգնել է նիհարել ավելի քան 100 կգ-ով

Դիետան ամերիկացուն օգնել է նիհարել ավելի քան 100 կգ-ով

Ամերիկացի հաջողակ դիզայներ և երաժիշտ Պապա Ջո Ավիանսը 112 կգ-ով նիհարել է՝ սնվելով բացառապես այն սննդամթերքներով, որոնք 99 ցենտ արժեն: Դեռ 2009 թ. հեռուստացույցով տեսնելով իր հոլովակը՝ երգիչը ցնցվել է իր տեսքից:

 

Այդ պահին նա 200 կգ է կշռել:«Ես որոշեցի վերջ տալ դրան: Ես նյարդային ցնցում ապրեցի,– պատմել է Պապա Ջո Ավիանսը: –Ես ամբողջ սննդամթերն աղբամանը նետեցի: Հրաժարվեցի ամեն ինչից՝ թխվածքաբլիթներից, կոնֆետներից, տորթերից…. Այնուհետև սկսեցի ամեն առավոտ քայլել և խանութում գնել միայն այն օգտակար սննդամթերքները, որոնք 99 ցենտ արժեն: Հիմնականում դա մրգեր են, բանջարեղեն, ձուկը: 18 ամիսների ընթացքում 100 կգ-ով նիհարեցի, իսկ խանութ մեկ այցելության ընթացքում ընդամենը 20 դոլար էի ծախսում» :

Այժմ Պապա Ջո Ավիանսն առողջ ապրելակերպի վերաբերյալ դասախոսություններ է կարդում և մարդկանց սովորեցնում է՝ ինչպես ուտելու վրա քիչ ծախսել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ